• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:32, 19 Հուլիս 2016

WikiLeaks-ը Թուրքիայի վերաբերյալ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ կգաղտնազերծի

WikiLeaks-ը Թուրքիայի վերաբերյալ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ կգաղտնազերծի

Պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծմամբ հայտնի  «WikiLeaks» միջազգային կազմակերպությունը նոր հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ: Թուրքական «Haber.sol.org.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝  կազմակերպությունը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Թուրքիայի վերաբերյալ հրապարակվելիք փաստաթղթերը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ - AKP) և կօգնեն, և կվնասեն:

Twitter-ի պաշտոնական էջում գրառումներ կատարած WikiLeaks-ը մանրամասնել է, որ այդ փաստաթղթերը ոչ ԱԶԿ-ի դեմ են ուղղված, ոչ էլ նրա շահերն են պաշտպանում, դրանք պարզապես «իրականությունն են արտացոլում»:

Նշվել է նաև, որ նախնական փուլում կհրապարակվեն ոչ թե 100.000, այլ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ:

Գրառումներից մեկում կազմակերպությունն անգամ հետևյալ հարցադրումն է արել. «Ի՞նչ եք կարծում, էլեկտրոնային նամակները որ կառույցի վերաբերյալ են լինելու» և առաջարկել պատասխանի 4 տարբերակ՝   «զուգահեռ կառույց» (Գյուլենական համայնք), «Ազգային հետախուզական ծառայություն», «Ազգային անվտանգության ծառայություն», «ԱԶԿ»:

Հիշեցնենք, որ նախօրեին «WikiLeaks»-ը հայտարարել էր, թե պատրաստվում է 100.000 փաստաթուղթ հրապարակել Թուրքիայի քաղաքական իշխանության հիերարխիայի մասին:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}