• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:17, 27 Հուլիս 2016

«Haberturk»-ը ներկայացրել է, թե ինչպես է սկսվել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը

«Haberturk»-ը ներկայացրել է, թե ինչպես է սկսվել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք վերջին անգամ հանդիպել էին 2015 սեպտեմբերի 23-ին Մոկվայում ամենամեծ մզկիթի բացման արարողության ժամանակ:

Հանդիպման օրակարգում լինելու են «թուրքական հոսք» նախագիծը, թուրքական ապրանքների ներմուծման, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցմանը վերաբերող հարցեր:

Թուրքական «Haberturk» լրատվական կայքը ներկայացրել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակգրությունը: Երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2015 թվականի նոյեմբերի 24-ին, երբ թուրքական օդուժի խոցել էր ռուսական ռազմական ՍՈւ-24 ինքնաթիռը:

Աղբյուրը հիշեցնենում է, որ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին քայլը կատարել է Թուրքիայի նախագահը, երբ 2016թ. հունիսի 12-ին Ռուսաստանի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել իր ռուս գործընկերոջը:

Հաջորդ քայլը նորից Էրդողանն արեց՝ հունիսի 27-ին նամակ հղելով Ռուսաստանի նախագահ Պուտինին: Նամակում Էրդողանը հայտնել էր, որ «ցավում է» երկկողմ հարաբերություններում տեղի ունեցած դեպքերի համար, իսկ խոցված ռուսական ինքնաթիռի զոհված ռուս օդաչուի ընտանիքի ցավը ամոքելու համար պատրաստ է ցանկացած տեսակի նախաձեռնության:

Էրդողանի նամակից 2 օր անց՝ հունիսի 29-ին, երկու նախագահները հեռախոսազրույց ունեցան՝ քննարկելով հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր:

Այդ հեռախոսազրույցը հող նախապատրաստեց 2 երկրների պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումների համար, և հուլիսի 13-ին  Թուրքիայի արտաքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության, ներքին գործերի և կապի նախարարությունների ներկայացուցիչները մեկնեցին Ռուսաստան՝ հանդիպելու իրենց գործընկերների հետ:

Հուլիսի 17-ին Ռուսաստանի ղեկավարը Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո զանգահարեց Էրդողանին և իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի կառավարությանը: Այդ զրուցի ընթացքում էլ երկու նախագահները որոշեցին հանդիպել օգոստոսի առաջին կեսին:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 26-ին Մոսկվայում: Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը և Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Մոսկայում  տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հանդիպումներ են ունեցել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}