Միջազգային06:47, 28 Հուլիս 2016
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը քննադատել է Թուրքիային
ԱՄՆ պետքարտուղությունը քննադատել է Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած մասշտաբային ձերբակալությունների ալիքը:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ քննադատություններ է հնչեցրել: Խոսնակն անդրադարձել է այն հանգամանքին, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մեծ թվով լրագրողներ են ձերբակալվել ու բանտարկվել:
«Թուրքիայում տեղի ունեցող ձերբակալություններն անհանգստացնում են մեզ: Անվտանգության և իրավապահ մարմինները հիմա օգտագործվում են հասարակական կարծիքը զսպելու նպատակով»,- նկատել է տվել Քիրբին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և անհաջողության մատնված հեղաշրջման փորձից հետո երկրում 13.000-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |