• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:04, 29 Հուլիս 2016

Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ամերիկյան հեռուստաընկերության վրա

Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ամերիկյան հեռուստաընկերության վրա

Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ամերիկյան «NBS News» հեռուստաընկերության վրա՝ պահանջելով  ներողություն խնդրել Էրդողանի մասին անհիմն լուրեր հրապարակելու համար: Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah»  թերթի կայքը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը երկրորդ խիստ ոճով նամակն է հղել հեռուստաընկերության տնօրինությանը:

«NBS News» -ը հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման ձախողած փորձի ընթացքում լուրեր էր հրապարակել այն մասին, որ Մարմարիսից Ստամբուլ մեկնած Էրդողանի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն չի ստացել: Դրանից հետո, ըստ ամերիկյան լրատվամիջոցի, Էրդողանը քաղաքական  ապաստան է խնդրել Գերմանիայից: «NBS News» -ը որպես լուրի աղբյուր նշել էր ոմն ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի, ում անունը չէր հրապարակվել:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան երկրորդ նամակում պահանջ է ներկայացվել անմիջապես ներողություն խնդրել ամերիկյան հեռուստաընկերության «անպատասխանատու և անընդունելի» գործունեության համար: Նամակում նշվում է նաև, որ խնդրո առարկա լուրը դեռևս հասանելի է համացանցում, ինչի առթիվ թուրքական կողմը պահանջել է մեկնաբանություն տալ:

Դեսպանատան պնդմամբ՝ Էրդողանի մասին լուրը հրապարակելիս լրատվամիջոցն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերել, նախապես չի ճշտել նյութի աղբյուրի հավաստիությունը:

Հիշեցնենք, որ  հուլիսի 26-ին Վաշինգտոնում  Թուրքիայի դեսպանատան կողմից  «NBS News»-ին  ուղղված առաջին նամակում մասնավորապես ասված էր. «Թուրքիայի անունից պահանջում ենք, որպեսզի «NBS News»-ը և պարոն Գրիֆինը այս անպատասխանատու քայլի համար պաշտոնապես ներողություն խնդրեն»:

Ամերիկյան լրատվամիջոցը անցած 3 օրերի ընթացքում որևէ կերպ չի արձագանքել դեսպանատան այս նամակին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}