Միջազգային09:59, 03 Օգոստոս 2016
Սուդանում գործող գյուլենական դպրոցները կփակվեն
Սուդանի նախագահ Օմեր Բեշիրը հրահանգել է, որ երկրում գոյություն ունեցող բոլոր գյուլենական դպրոցները փակվեն: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այդ մասին հայտարարել է Սուդանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջեմալեթթին Այդընը: Նա նշել է, որ պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Սուդանի իշխանությունների այդ քայլը և Թուրքիայի հետ համերաշխության դրսևորումն այդ հարցում:
Միջանկյալ նշենք որ գյուլենական դպրոցները պատկանում են այն համայնքին, որի առաջնորդը իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենն է, ով այժմ Էրդողանի ոխերիմ հակառակորդն է:
Դեսպանը շեշտել է, որ նախագահ Բեշիրն այն եզակի նախագահներից է եղել, որը Թուրքիայում իրակացված ռազմական հեղաշրջման փորձից հետո անձամբ զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանում` հակառակ Թուրքիայի զգուշացումներին, այդպես էլ չփակվեցին տեղի գյուլենական դպրոցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |