Միջազգային12:26, 05 Օգոստոս 2016
ԱՄՆ Պետդեպ. «Թուրքիան Գյուլենին արտահանձնելու պաշտոնական պահանջ չի ներկայացրել»

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ այն փաստաթղթերը, որոնք Թուրքիան ուղարկել է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման նպատակով, չեն կարող դիտարկվել որպես պաշտոնական պահանջ:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի Թոները նշել է, որ իրենք ուսումնասիրում են Թուրքիայից շարունակ ստացվող փաստաթղթերը, սակայն առայժ դրանցում Գյուլենի արտահանձնման համար լուրջ հիմնավորում չի հայտանբերվել:
Հիշեցնենք, որ Թուրքիան 85 փաթեթ ստվարածավալ փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ՝ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին արտահաձնելու համար:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հանրապետական դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում կայացնելու համար: Նշյալ րոշումը հիմնավորվել էր այն փաստարկով, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հրահանգը տրվել է հենց Գյուլենի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |