Միջազգային07:54, 08 Օգոստոս 2016
Ավստրիան կխոչընդոտի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը սպառնացել է խոչընդոտել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը:
«Եվրամիության արտգործնախարարների խորհրդում, որտեղ ես աթոռ ու ձայնի իրավունք ունեմ, քննարկվում է այն հարցը թե Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլ կսկվի թե ոչ: Այս հարցում ես բացասական դիրքորոշում ունեմ»,- ըստ թուրքական «Haberturk»-ի ասել է Կուրցը:
Նշվում է, որ Ավստրիայի կողմից նման հայտարարություններ ավելի վաղ նույնպես հնչել էին: Մասնավորապես, Ավստրիայի վարչապետ Քրիսթիան Քերնը ասել էր, որ Թուրքիայի և ԵՄ միջև ընթացող բանակցությունները դադարեցնելու համար հանդիպելու է եվրոպական երկրների ղեկավարների հետ: Նա կողմերի միջև ընթացող բանակցությունները որակել էր որպես «բեմականացված դիվանագիտություն»:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Ավստրիայի վերոնշյալ հայտարարություններին արձագանքել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Վերջինս այդ ամենը որակել էր, որպես «շատ տգեղ քայլ», իսկ Ավստրիային էլ որակել է որպես «Ծայրահեղ խտրականության մայրաքաղաք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |