Միջազգային08:33, 12 Օգոստոս 2016
ԱՄՆ-ի պատասխանը Էրդողանին` Գյուլենի արտահանձման վերաբերյալ

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Էլիզաբեթ Թրադուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, թե ԱՄՆ-ն ստիպված է ընտրություն կատարել Թուրքիայի և իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեթթուլահ Գյուլենի միջև:
Վերջինիս թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պահանջում նրա արտահանձնումը ԱՄՆ-ի իշխանություններից:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Թրադուն նշել է, որ չկա անհրաժեշտություն ընտրություն կատարել Գյուլենի և Թուրքիայի միջև:
Խոսնակի խոսքերով Գյուլենի հարցը ոչ մի կապ չունի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող «խորը և կայուն» հարաբերությունների հետ:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Գյուլենին և նրա համախոհներին դիտարկում են իբրև «ահաբեկչական կազմակերպություն»: Իսկ Գյուլենը հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |