• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:30, 17 Օգոստոս 2016

Ըստ Գերմանիայի ՆԳՆ-ի՝ Թուրքիան և Էրդողանը աջակցում են զինված իսլամիստներին

Ըստ Գերմանիայի ՆԳՆ-ի՝ Թուրքիան և Էրդողանը աջակցում են զինված իսլամիստներին

Գերմանիան համոզված է, որ Թուրքիայի կառավարությունը աջակցում է զինված ծայրահեղական իսլամիստներին՝ երկիրը դարձնելով վերջիններիս գործունեության թատերաբեմ: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ այս տեսակետն արտահայտվել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների միջև գաղտնի գրավոր հարցուպատասխանի ընթացքում:

«Գերմանիայի կառավարությունը, որ փախստականների ճգնաժամի շրջանակներում հույսը դրել է Անկարայի աջակցության վրա և այդ պատճառով խուսափում է քննադատել Անկարային, մի գաղտնի նամակագրության  մեջ Թուրքիային բնութագրել է որպես «իսլամիստական խմբերի գործողությունների գլխավոր թատերաբեմ»», - գրում է թուրքական թերթը:

Գերմանական 
«ARD» հեռուստաալիքին հղում կատարող «Cumhuriyet»-ը մանրամասնում է, որ գաղտնի երկխոսությունը տեղի է ունեցել Դաշնային խորհրդարանի «Ձախերի» կուսակցական խմբակցության և Գերմանիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միջև:

«Ձախերի» ներկայացրած գրավոր հարցմանը ՆԳՆ ներկայացուցիչ Օլե Շրյոդերի պատասխանում նշվել է, որ Թուրքիայի կառավարությունը տարիներ շարունակ Միջին Արևելքի իսլամիստական խմբերի և ահաբեկչական խմբավորումների հետ  ծրագրված համագործակցության քաղաքականություն է վարել, իսկ Էրդողանը ակտիվորեն աջակցել է այդ գործընթացին:

«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ - AKP) ու նախագահ  Էրդողանը Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների», «ՀԱՄԱՍ»-ի և Սիրիայի զինված իսլամիստ ընդդիմության հետ համերաշխության բազմաթիվ հայտարարություններ է արել և նրանց աջակցող գործողություններ է իրականացրել՝ այդպիսով  շեշտելով  «Մուսուլման եղբարների» հետ իր գաղափարակից լինելու հանգամանքը», - ասված է ՆԳՆ պատասխանում:

Աղբյուրը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ գաղտնի փաստաթղթի տեքստում նախագահ Էրդողանի անունը «ՀԱՄԱՍ»-ի նմանությամբ մեծատառերով է գրված և մեկնաբանում, որ  այսպիսով Գերմանիայի կառավարությունը առաջին անգամ ակնառու կերպով հավասարության նշան է դնում Թուրքիայի նախագահի և ահաբեկչական խմբավորման միջև:

Նշենք, որ «ՀԱՄԱՍ»-ը 2003թ. ներառված է  Եվրամիության կողմից կազմված ահաբեկչական խմբավորումների ցանկում:

Իսկ «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Սեվիմ Դաղդելենը, հավանություն տալով  ՆԳՆ-ի այս տեսակետին, նշել է. «Գերմանիան այլևս չի կարող շարունակել լինել Թուրքիայի հանցակիցը՝ Թուրքիան զինված իսլամիստների որջ դարձնելու գործում»:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}