Միջազգային07:17, 18 Օգոստոս 2016
Թուրքիայի մեջլիսը հաստատել է թուրք-իսրայելական կարգավորման պայմանագիրը

Նախօրեին Թուրքիայի ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ - TBMM) ներկայացված թուրք -իսրայելական պայմանագիրը հաստատվել է ԹԱՄԺ-ի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված պայմանագրի վավերացման մասին օրինագիծը քննարկման և քվեարկության է դրվել մամուլի համար դռնփակ պայմաններում:
Պայմանագրի համաձայն՝ Իսրայելը պետք է 25 օրվա ընթացքում միանվագ 20 մլն. դոլար փոխհատուցում վճարի 2010թ. «Մավի Մարմարայի» միջադեպում տուժած Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |