Միջազգային08:38, 19 Օգոստոս 2016
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատարը կայցելի Թուրքիա

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին պաշտոնական այցով կժամանի Անկարա: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ օգոստոսի 22-ին ամերիկացի գեներալին ընդունելու է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
Թուրքական թերթը տեսակետ է հայտնում, որ Սկապարոտին իր այցով ևս մեկ անգամ կհաստատի, որ Վաշինգտոնի կառավարության վստահում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական համագործակցությանը՝ ի հակակշիռ վերջին շրջանում արևմտյան և հատկապես ամերիկյան մամուլում տարածված հակաթուրքական հրապարակումների:
Թուրքական կողմն ակնկալում է, որ իր այցի ընթացքում Սկապարոտին կընդգծի, որ Թուրքիան հզոր դիրք է գրավում թե ՆԱՏՕ-ում, թե ԱՄՆ-Թուրքիա ռազմական համագործակցության առումով: Ակնկալվում է նաև, որ ամերիկացի գեներալը կհիշատակի այն հանգամանքը, թե Թուրքիան կոալիցիոն ուժերին մեծ աջակցություն է ցուցաբերել «Իսլամական պետության» (ԻՊ- İŞİD) դեմ պայքարում:
Թուրքիայում հուսով են նաև, որ ամերիկացի գեներալը կարձանագրի, որ չնայած հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի մեծ թվով սպաներ ու ենթասպաներ են պաշտոնաթող արվել, սակայն Թուրքիայի բանակը դեռևս հզոր է և ի զորու է իրականացնել ՆԱՏՕ-ում իր պարտականությունները:
Քերթիս Սկապարոտին Թուրքիայում կհանդիպի նաև ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Ինջիրլիքի ռազմաբազային և ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմական ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |