Միջազգային07:43, 19 Օգոստոս 2016
Թրամփ. «ԿՀՎ-ի 13 պաշտոնյաներ աջակցել են Թուրքիայում հեղաշրջման փորձին»

ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «Twitter» սոցկայքի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ-CIA) 13 պաշտոնյա մասնակցություն է ունեցել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:
«Թարմ ապացույցներ ունեմ, որ CIA–ի 13 բարձրաստիճան պաշտոնյա օգնել է ձախողված հեղաշրջմանը: Առաջիկա օրերին նրանց անունները կհրապարակեմ»,-ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` նշված է եղել Թրամփի թվիթերյան գրառման մեջ
Հիշեցնենք, որ Թրամփը իր ելույթներից շատերում քննադատել է թուրքական իշխանություններին` վերջիններիս վարած արտաքին քաղաքականության համար: Մասնավորապես դրանից մեկում նա ասել էր .
«Բոլորը գիտեն, որ Իսլամական պետությունը Թուրքիան օգտագործում է որպես գլխավոր ռազմաբազա, և ես նախկինում ևս գրել եմ, թե ինչպես է Թուրքիան վերապատրաստում ԻՊ-ի գրոհայիններին՝ զինելով նրանց և գնելով նրանց նավթը, ինչպես նաև նրանց վիրավորներին բուժելով թուրքական հիվանդանոցներում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |