Միջազգային07:16, 23 Օգոստոս 2016
Թուրքիան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին

Ավստրիայի և Թուրքիայի միջև ծագած դիվանագիտական լարվածության մեծացել է, Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով այս որոշումը՝ պատճառաբանել է, թե Ավստրիան վերածվել է Եվրոպայում հակաիսլամական կենտրոնի:
Չավուշօղլուն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ Ավստրիայում արգելվել էր Թուրքիային աջակցող խաղաղ ցույցի անցկացումը, իսկ ավելի ուշ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) կազմակերպած ցույցը Վիեննայում թույլատրվել էր:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Ավստրիայի կողմից ՔԲԿ-ի ցույցն արտոնելու փաստն այլևս խարխլել է երկկողմ հարաբերությունների և նորմալ համագործակցության հիմքերը:
«Մենք նախարարություն հրավիրեցինք Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ու մեր դժգոհությունն արտահայտեցինք: Նաև խորհրդակցության համար Անկարա ենք կանչել Վիեննայի մեր դեսպանին»,- հավելել է նա:
Հիշեցնենք նաև, որ անցյալ շաբաթ Վիենայի օդանավակայանում «Kronen Zeitung» թերթի կողմից տեղադրվել էր հետևյալ հակաթուրքական հայտարարությունը. «Դուք գիտեի՞ք, որ Թուրքիան թույլ է տալիս սեռական հարաբերություններ ունենալ 15 տարին չլրացած երեխայի հետ»: Թուրքիան խիստ արձագանք էր ցուցաբերել այս հայտարարությանը, ինչին ի պատասխան Ավստրիայի արտգործնախարարությունը վկայակոչել էր մամուլի ազատության սկզբունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |