Միջազգային09:48, 26 Օգոստոս 2016
Թուրքիայի քաղաքացիները Հունաստանի իշխանություններից ապաստան են խնդրում
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման ձախողումից հետո Հունաստան փախած մի թուրք ընտանիք (4 հոգի) և 3 գործարար հունական իշխանություններից խնդրել են ապաստան տրամադրել իրենց:
Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը, Հունաստանի կառավարության խոսնակը, հաստատելով վերոնշյալ լուրը, նշել է, որ թուրք ընտանիքը հաստատվել է Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում, իսկ 3 գործարարներն անցել են Հռոդոս կղզի: Ենթադրվում է,, որ ընտանիքը Հունաստան է մուտք գործել Մերիչ գետի վրայով` մոտորանավակով:
Իսկ թե ինչպես են 3 թուրք գործարարներն անցել թուրք-հունական սահմանը, դեռևս ուսումնասիրվում է: Սպասվում է, որ նշյալ անձանց կառաջադրվի անօրինական ճանապարհով սահմանը հատելու մեղադրանք և նրանք դատարանի առջև կկանգնեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |