• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:00, 07 Սեպտեմբեր 2016

Միջազգային կազմակերպություններ.«Թուրքիայում բռնությունների աննախադեպ մթնոլորտ է տիրում»

Միջազգային կազմակերպություններ.«Թուրքիայում բռնությունների աննախադեպ մթնոլորտ  է տիրում»

Մի շարք միջազգային մեդիա կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ քննադատել են Թուրքիայում տիրող օրինախախտումները: Թուրքական «Birgün»  թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշյալ կազմակերպությունները մասնավորապես հայտարարել են, որ Թուրքիայում «արտակարգ իրավիճակի» և «օրենքի ուժ ունեցող որոշումների» միջոցով ընդդիմության և անկախ մամուլի վրա «աննախադեպ» ճնշումներ են գործադրվում:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «ARTICLE 19»  կազմակերպության գլխավորությամբ Ստամբուլում ընդհանուր ժողով են գումարել «Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի» (EFJ), «Index on Censorship»-ի, «MY Media»-ի,  «Նորվեգական մամուլի ասոցիացիայի»,  «Նորվեգիայի լրագրողների միության», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, բանաստեղծների և արձակագիրների «Դանիական PEN», «Գերմանական PEN», «Նորվեգական PEN», «Միջազգային PEN»  և «Ուելսի PEN»  կազմակերպությունների ներկայացուցիչները: Նիստից հետո նշված կառույցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ստամբուլ այցի ընթացքում մի շարք լրագրողների, փաստաբանների և մարդու իրավունքների պաշտպանների հետ հանդիպումներ ունեցած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները արձանագրել են, որ Թուրքիայում արտակարգ իրավիճակը օգտագործվում է՝ անկախ  և ընդդիմադիր մամուլի դեմ գործադրվող բռնությունները արդարացնելու համար:

Կազմակերպությունները հայտարարել են, որ դատապարտում են թուրք պաշտոնյաների կողմից «արտակարգ իրավիճակի»՝ ընդդիմադիրներին ճնշելու համար օգտագործելու հանգամանքը: Նրանք նաև նշել են, որ որպես Եվրախորհրդի անդամ՝ Թուրքիան պարտավոր է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննություններն իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան:

Միջազգային պատվիրակությունը նշել է, որ Թուրքիայում ստեղծվել է բռնությունների «աննախադեպ» մթնոլորտ և կոչ է արել անմիջապես ազատ արձակել առանց հիմնավոր մեղադրանքի ձերբակալվածներին և դադարեցնել անկախ մամուլի դեմ ոտնձգույթունները:

Կազմակերպությունների ներկայացուցիչները արձանագրել են նաև, որ Թուրքիայում կամայական կերպով իրականացվող զանգվածային ձերբակալությունների զոհ են դառնում մեծ թվով ընդդիմադիրներ և փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն Գյուլենական համայնքի գործունեության հետ:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}