Միջազգային11:17, 09 Սեպտեմբեր 2016
Ավստրիացի գործիչ.«Թուրքիայի եվրաինտեգրման մասին խոսելը ժամանակի վատնում է»
Ավստրիայի նախագահի թեկնածու Ալեքսանդր Վան Դեր Բելենը Թուրքիայի եվրաինտեգրման խնդրի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Բելենը մասնավորապես նշել է, որ Թուրքիա -Եվրամիություն (ԵՄ) բանակցությունները պետք է շարունակել, սակայն այս պահին Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին խոսելը ժամանակի անիմաստ վատնում է:
Ավստրիացի գործիչը տեսակետ է հայտնել, որ Թուրքիան տեսանելի ապագայում ԵՄ անդամ չի դառնա: «Իմ նախագահության ընթացքում դա միանշանակ չի լինի», - ընդգծել է Բելենը:
Քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան և բուֆերային դեր է կատարում Եվրոպայի և խնդրահարույց Միջին Ասիայի միջև և կշարունակի լինել Եվրամիության հարևանը: Բելենը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոչ Թուրքիան , ոչ էլ ԵՄ-ն չեն ցանկանա ռիսկի ենթարկել առկա տնտեսական հարաբերությունները:
Հավելենք, որ Ավստրիայում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 2-ին: Թեկնածուներն են «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ Նոբերթ Հոֆերը և «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Վան դեր Բելենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |