Միջազգային07:57, 09 Սեպտեմբեր 2016
Թուրքիան Գերմանիային Ինջիրլիք այցելելու թույլտվություն է տվել
Թուրքիան վերջապես Գերմանիային Ինջիրլիքի ռազմաբազայի այցելության թույլտվություն է տրամադրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այցի թույլտվությունը հաջորդեց որոշակի զարգացումների: Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությանը բանաձևը որևէ իրավական ուժ չունի: Իսկ այնուհետև G20 գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը իր գոհունակությունն է հայտնել Անկարայի կայացրած որոշման առթիվ:
«Անհրաժեշտ է, որպեսզի պատգամավորները այցելեն այն զորքերին, որոնք հաշվետու են խորհրդարանին: Թուրքիայի կառավարության որոշմամբ մեր հարաբերությունները ևս մի փոքր առաջընթաց գրանցվեց», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նախօրեին թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ էր արել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հաստատել էր, որ գերմանացի պատգամավորներին թույլ է տվել այցելել Ինջիրլիքում գտնվող իրենց զինվորներին: Չավուշօղլուն նշել էր, որ Բեռլինը կատարել է այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին՝ այցի թույլտվություն ստանալու համար:
Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում Գերմանիային պատկանող 6 Tornado հետախուզական ինքնաթիռ, մեկ հեղուկատար ինքնաթիռ և 250 գերմանացի զինվոր է գտնվում: Գերմանիայի պատվիրակությունը նպատակ ունի հոկտեմբերի 4-6-ը այցելել Ինջիրլիք:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Դրանից հետո Թուրքիան սկսել էր խոչնդոտել գերմանական կողմի՝ Ինջիրլիք այցելելու բոլոր փորձերը:
Թուրքիան պահանջել էր Գերմանիայից՝ պաշտոնապես հայտարարել, որ Հայոց ցեղասպանության բանաձևը չի արտահայտում կառավարության դիրքորոշումը և իրավական ուժ չունի: Գերմանիան, թեև չհրաժարվեց ՑԵղասպանության բանաձևից, սակայն հաստատեց, որ այն ընդամենը խորհրդարանի որոշումն է և որևէ իրավական պատասխանատվություն չի ենթադրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |