Միջազգային08:38, 24 Սեպտեմբեր 2016
Էրդողանի հակառակորդ Գյուլենը հայտնել է, թե որ դեպքում կվերադառնա Թուրքիա

Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15–ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հարցազրույց է տվել «ZDF» պետական հեռուստալիքին:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` հարցազրույցի ժամանակ Գյուլենը նշել է,թե որ դեպքում կվերադռնա Թուրքիա: Դա կլինի, այն դեպքում, երբ նախ միջազգային հանձնաժողովը իր արտահանձման վերաբերյալ որոշում կայացնի, ինչպես նաև եթե դրան հավանություն տա ԱՄՆ-ն:
Միջանկյալ նշենք, որ թուրքական կառավարությունը Գյուլենին արտահանձնելու պահանջով պաշտոնապես դիմել էր ԱՄՆ-ին:
Աղբյուրը նշում է, որ պատրաստված ռեպորտաժում Գյուլենը ներկայացվում է, որպես «անմեղ» կրոնական գործիչ: Ռեպորտաժում տեղեկություններ են տրամադրվում Գերմանիայում գործող գյուլեական դպրոցների թվի վերաբերյալ, համաձայն որի Գերմանիայում գործում է ավելի քան 300 գյուլենական դպրոց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյուլենը ֆրանսիական «La monde» պարբերականի համար հոդված է գրել, որտեղ նշել էր. «Ինձ ուղղված մեղադրանքների 10-ից թեկուզ 1-ը թող հիմնավորեն, երդվում եմ կվերադառնամ Թուրքիա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |