Միջազգային07:29, 30 Սեպտեմբեր 2016
Թուրքիան Սոմալիում հիմնել է իր 1-ին արտասահմանյան ռազմաբազան
Թուրքիան Սոմալիում հիմնել է իր առաջին արտասահմանյան ռազմաբազան: Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատավական կայքի` որպես «ռազմական կրթության բազա» գործունեություն ծավալող բազայում կմարզվեն 10.500 սոմալեցի զինվոր: Առաջիկա օրերին իր գործունեությունը սկսող բազայում ծառայելու են թուրքական բանակի շուրջ 200 ռազմական հրահանգիչ: Բազայի անվտանգությունն ապահովելու համար այնտեղ կուղարկվեն թուրքական բանակի այլ ստորաբաժանումների ծառայողներ:
Ռազմաբազայում հատուկ պատրաստություն անցնող Սոմալիի բանակային և ոստիկանական ստորաբաժանումները պատրաստվելու են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նշյալ կառույցը 2013-ին պայթյուն էր իրականացրել Սոմալիում Թուրքիայի դեսպանատան առջև, ինչի հետևանքով զոհվել էր 1, վիրավորվել 2 թուրք հատուկջոկատային:
Տեղեկացվում է, որ հաջորդ երկիրը, որտեղ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել, Քաթարն է: 2014 թվականին 2 երկրների միջև կնքված համապատասխան պայամանագրի համաձայն` Քաթարում արդեն գտնվում են թուրքական բանակի 150 ռազմական հրահանգիչ, որոնք աշխատանքներ են տանում Քաթարի բանակի ստորաբաժանումների հետ: Նախատեսվում է ռազմաբազայում մեծացնել թուրքական զորակազմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |