• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային06:39, 06 Հոկտեմբեր 2016

Նիգերիան Թուրքիայից պահանջում է ներողություն խնդրել

Նիգերիան Թուրքիայից պահանջում է ներողություն խնդրել

Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող գյուլենական համայնքի դեմ տարվող հետապնդումների պատճառով լարվել են Թուրքիայի և Նիգերիայի հարաբերությունները: Թուրքական «Milliyet»  թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո փակված Ֆաթիհ համալսարանի երկու նիգերիացի ուսանողներ ձերբակալվել և բանտարկվել են Սիլիվրիի բանտում:

Եվս  50 նիգերիացի ուսանող ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում: Այնուհետև Նիգերիայի քաղաքացիները արտաքսվել են Թուրքիայից: Դրանից հետո Նիգերիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն և նրանից վերոնշյալ դեպքերի առթիվ բացատրություններ են պահանջվել:

Նիգերիայի ներկայացուցիչների պալատը խնդրի քննարկման համար արտահերթ նիստ է գումարել՝  պահանջելով, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի անհիմն ձերբակալությունների և բանտարկությունների համար: Նիգերիայի կառավարությունը սպառնացել է, որ հակառակ դեպքում իրենք էլ կարող են նման վերաբերմունք դրսևորել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ:

Նիգերիայի ներկայացուցիչների պալատի սփյուռքի հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիտա Օրժին նշել է, որ փակված Ֆաթիհ համալսարանում 102 երկրից եկած ուսանողներ են եղել, սակայն նման վերաբերմունքի են արժանացել միայն նիգերիացի ուսանողները:

Օրժիի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունների նման պահվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան ավելի վաղ Նիգերիայից պահանջել էր փակել 17 դպրոց, որոնք, թուրքական կողմի պնդմամբ, ծառայում են գյուլենական համայնքին: Սակայն Նիգերայի կառավարությունը մերժել էր այս պահանջը: Նիգերիացի գործիչը կոչ է արել անմիջապես ազատ արձակել Սիլիվրիում բանտարկված ուսանողներին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}