Միջազգային13:39, 10 Հոկտեմբեր 2016
Պուտինի ելույթը Ստամբուլի էներգետիկ համաժողովում
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում մեկնարկել է 23-րդ Միջազգային էներգետիկ համաժողովը, որին ներկա է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ համաժողովում ելույթ ունեցած Պուտինը անդրադարձել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին և «Թուրքական հոսք» նախագծի կյանքի կոչման հեռանկարներին:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ բենզինի և բնական գազի արտադրության ծավալները հետզհետե մեծանում են, միաժամանակ մեծանում է նաև դրանց նկատմամբ բնակչության պահանջարկը:
Պուտինը շեշտել է բենզինի արտադրության ոլորտում կայունություն ապահովելու անհրաժեշտությունը և նշել, որ պետք է պայմաններ ստեղծել ազատ առևտրի և արդար մրցակցության համար:
«Էներգետիկայի ոլորտում սահմանափակումներ անընդունելի են: Մենք պետք է էներգիայի տեղափոխման առումով ապահով լինենք:
Մենք ներդրումներ ենք կատարում էներգիայի նոր աղբյուրների որոնման և բացահայտման համար, ներդրումներ ենք կատարում նաև արդյունահանման գործում, որքան էլ որ պայմանները դժվարին լինեն: Մենք ցանկանում ենք նաև կյանքի կոչել «Թուրքական հոսք» նախագիծը»-,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Անդրադառնալով նաև ձախողված հեղաշրջման փորձին՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է թուրք ժողովրդին:
Միջազգային էներգետիկ համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |