• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:41, 12 Հոկտեմբեր 2016

Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ

Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ

Հունաստանի արտգործնախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը Թուրքիայի դեմ իրենց բողոքն են ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական «OdaTv» լրատվակայքի համաձայն՝ Հունաստանն իր դժգոհությունն է արտահայտել վերջին ամսվա ընթացքում թուրքական նավատորմի սուզանավերի՝ հունական տարածքում գտնվելու առթիվ։

Հունական կողմը մասնավորապես նշել է, որ թուրքական սուզանավերը չափից շատ են մոտեցել Էգեյան ծովում գտնվող  և Հունաստանին պատկանող Լեմնոս, Սամոթրակիա, Հիոս, Լեսբոս, Հռոդոս, Կարպատոս, Կաստելորիզո կղզիներին և Կրետեի հյուսիսային ափերին:

Աղբյուրի համաձայն՝ հույն պաշտոնյաները նշյալ տարածքներ են բերել 6 նավ և ռազմական օդանավեր: Սակայն հունական տարածք ներխուժած թուրքական սուզանավերը չեն հետապնդվել ու հեռացվել տարածաշրջանից:

Հունաստանի ներկայացրած բողոքի մեջ ուշադրություն է հրավիրվել նաև հետևյալ հանգամանքին: Թուրքական սուզանավերի այս ակտիվությունը գրանցվել է նախագահ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների կողմից Էգեյան ծովի կղզիների և Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններից հետո:

Հունաստանը մտահոգություն է հայտնել, որ թուրքական կողմի այս քայլը կարող է տարածաշրջանում լարվածության մեծացման և անկայունության պատճառ հանդիսանալ:


Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր 1923թ. հուլիսի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կնքված հաշտության պայմանագիրը: Էրդողանը մասնավորապես նշել էր, որ այդ պայմանագիրը թուրքական կողմին հրամցվել է որպես հաղթանակ, մինչդեռ հենց Լոզանի պայմանագրի շրջանակներում Թուրքիան ստիպված է եղել հրաժարվել Էգեյան ծովի կղզիներից: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}