• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:56, 14 Հոկտեմբեր 2016

Թուրք-իսրայելական հարաբերությունները վերականգնվում են

Թուրք-իսրայելական հարաբերությունները վերականգնվում են

Թուրքիայի և Իսրայելի միջև կարգավորման գործընթացը շարունակվում է: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ թուրքական կողմը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները այսուհետև կշարունակվեն նաև դեսպանների մակարդակով:

Նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարայում արդեն հստակեցվել է Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունը: «Կարող եմ ասել, որ այս գործընթացն արդեն ավարտվել է: Երբ ժամանակը գա, արտգործնախարարությունը թեմայի վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությունը կանի: Կարծում եմ, որ մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում երկու երկրներից դեսպանների  նշանակման գործընթացը կավարտվի», - նշել է Քալընը:

Նշենք, որ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնցը  հոկտեմբերի 13-ին այցելել է Ստամբուլ՝ մասնակցելու 23-րդ համաշխարհային էներգետիկ համաժողովին: Իսրայելցի նախարարը հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակից Բերաթ Ալբայրաքի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ:


Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները սրվել էին 2010թ. մայիսի 31-ի «Մավի Մարամարա»-ի միջադեպից հետո: Թուրքական նավի վրա հարձակված իսրայելցի զինվորների հետ բախման արդյունքում Թուրքիայի 9 քաղաքացի էր զոհվել:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}