Միջազգային09:25, 02 Նոյեմբեր 2016
Եվրոպան կհետաձգի վիզաների ազատականացումը Թուրքիայի համար

Եվրախորհրդարանի (ԵԽ) փոխնախագահ Գրաֆ Լամբսդորֆն անդրադարձել է Թուրքիայի համար Եվրոպայի մուտքի վիզաների ազատականացման խնդրին: Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Լամբսդորֆը քննադատել է Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագիրը, մամուլի և ընդդիմության դեմ կիրառվող ճնշումներն ու բռնությունները:
«Նման պայմաններում վիզաների ազատականացումը չի կարող իրականացվել 2017թ.: Ու դա կլինի բացառապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղքով», - նկատել է տվել նա:
ԵԽ փոխնախագահը նաև հայտնել է, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև 2018թ.:
Եվրապատգամավոր Հերբերթ Ռեուլն էլ իր հերթին հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ՝ ասելով. «Եթե Էրդողանը շարունակի նույն ոգով, ապա վիզաների ազատականացումը կհետաձգվի բավական երկար ժամանակով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |