Միջազգային07:23, 05 Նոյեմբեր 2016
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալության առիթով

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ու համացանցի ժամանակավոր սահմանափակումների կապակցությամբ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջոն Քիբրին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Էնթոնի Բլինքենն անձամբ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ումիթ Յալչընի հետ ու հայտնել իրենց մտահոգութունը:
«Բլինքենը թուրք պաշտոնյաներին փոխանցել, որ եթե դեմոկրատական երկրներում ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների դեմ իրավական գործընթաց է իրականացվում, ապա դա արվում է օրենքի գերակայության շրջանակներում և պետք է ուղղված լինի ժողովրդի մեջ վստահության բարձրացմանը»,- ասել է Քիբրին:
Նշեք, որ երեկ քրդամետ կուսակցության ձերբակալված 12 պատգամավորնեիրց 9-ի, այդ թվում կուսակցության համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեքդաղի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |