• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:46, 08 Նոյեմբեր 2016

Գերմանացի պատգամավորները պահանջում են դադարեցնել Թուրքիա-Եվրամիություն անդամակցության բանակցությունները

Գերմանացի պատգամավորները պահանջում են դադարեցնել Թուրքիա-Եվրամիություն անդամակցության բանակցությունները

Թուրքիայի ընդդիմադիր «Cumhuriet» թերթի 9 լրագրողների և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 2 համանախագահների ու  7 պատգամավորների բանտարկությունը դժգոհությունների ալիք է առաջացրել Եվրոպայում:

Թուրքական «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գերմանացի քաղաքական գործիչները ևս շարունակում են քննադատություններ հնչեցնել Թուրքիայում ընդդիմության դեմ գործադրվող բռնությունների ու ճնշումների առթիվ: 

Գերմանիայի խորհրդարանի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը հայտարարել է, որ Թուրքիայում հետզհետե սաստկացող ավտորիտար միտումների պատճառով  այս երկրի եվրաինտեգրման բանակցությունները կարող են սառեցվել:

«Չպիտի ակնկալել, որ ընդդիմությանը բանտերում պահող երկիրը կարող է շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ», - հայտարարել է Օպերմանը:

Օպերմանի խոսքով՝ այլևս անհնար է ուղղակի դիտել, թե ինպես է ընդդիմություն  այս երկում համակարգված ձևով լռեցվում, իսկ Եվրամիությունն էլ չի կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում: Գերմանացի պատգամավորը շեշտել  է, որ Թուրքիայի հետ կարելի է շարունակել միայն անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Իսկ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերտը նշել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա եվրաինտեգրման գործընթացի դադարեցումը անխուսափելի կլինի:

«Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Սեվիմ Դաղդելենն էլ թեմայի վերաբերյալ հրապարակած գրավոր հայտարարությունում շեշտել է, որ Էրդողանը վաղուց է հատել թույլատրելիի սահմանը: Նա հայտարարել է, որ լրագրողներին ու պատգամավորներին բանտարկող երկիրը չի կարող Գերմանիայի դաշնակիցը լինել: Դաղդելենը պահանջել  է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, ինչպես նաև՝ պատժամիջոցներ կիրառել Էրդողանի և նրա համախոհների դեմ:

«Կանաչների» կուսակցության պատգամավոր և խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթն էլ հայտարարել է, որ պետք է չեղարկել Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը: Նրա կարծիքով՝ Թուրքիան մի երկիր է, որ մեծ արագությամբ վերածվում է բռնապետության:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}