• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:06, 09 Նոյեմբեր 2016

Գերմանիայի կանցլերը արձագանքել է Թուրքիայի վերջին զարգացումներին

Գերմանիայի կանցլերը արձագանքել է Թուրքիայի վերջին զարգացումներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային՝ հարգել մարդկանց հիմնարար իրավունքները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Մերկելը խոսել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Բեռլինում հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մերկելը նկատել է տվել, որ Թուրքիայում վերջին զարգացումները մարդկանց հիմնարար իրավունքների վիճակի վերաբերյալ ահազանգ են պարունակում:

Միշել Ռոթի՝ Թուրքիայի ընդդիմադիրներին աջակցող հայտարարության վերաբերյալ հարցին Մերկելը պատասխանել է.
«Մենք նախ և առաջ քաղաքական ջանքեր ենք գործադրում, որպեսզի  Թուրքիայում հաստատվեն այնպիսի պայմաններ, որ մարդիկ հարկադրված չլինեն քաղաքական ապաստան խնդրելու և չխախտվեն նրանց հիմնարար իրավունքները»:


Միջանկյալ հիշեցնենք, որ Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Միշել Ռոթը հայտարարել էր, թե Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերին:  Ռոթի այս խոսքերը քաղաքական շրջանակներում մեկնաբանվել էին որպես Բեռլինի՝  քաղաքական ապաստան խնդրողներին ընդունելու պատրաստակամության արտահայտություն:

Իսկ Նորվեգիայի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիան իսկապես վերածվում է այնպիսի երկրի, որի քաղաքացիները հարկադրված են քաղաքական ապաստան փնտրելու: Սոլբերգը նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում բազմաթիվ թուրք և քուրդ քաղաքացիներ Նորվեգիայից քաղաքական ապաստան են խնդրել և դրական պատասխան են ստացել:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}