• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:49, 10 Նոյեմբեր 2016

Եվրահանձնաժողովի քննադատական զեկույցը Թուրքիայի մասին

Եվրահանձնաժողովի քննադատական զեկույցը Թուրքիայի մասին

Եվրամիության  (ԵՄ) գլխավոր գործադիր մարմինը` եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է  2016թ. Թուրքիայի զարգացման մասին զեկույց, որտեղ կոշտ քննադատություններ են հնչեցվել: 

Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի` զեկույցում քննադատությունները վերաբերում են խոսքի ազատությանը, հավաքներ կազմակերպելու ազատությանը, դատաիրավական համակարգին, մահապատիժը վերականգնելու վերաբերյալ Թուրքիայում ընթացող քննարկումներին, վերջին շրջանում երկրի ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին և  այլն: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակին:

Առաջին անգամ եվրահանձնաժողովի զեկույցում Թուրքիան տնտեսական առումով աճ չի գրանցում: Դատաիրավական համակարգում նախորդ տարվա ընթացքում նկատված ոչ անկախ  միտումներն ավելի են խորացել:

Զեկույցում խոսվում է նաև  Թուրքիայում երկարաձգված արտակարգ դրության և դրա ընթացքում իրականացված ձերբակալությունների մասին: Ձերբակալվածների մեջ առաջին հերթին նկատի են առնվում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահները, պատգամավորները, ինչպես նաև լրագրողները:

Նշված է եղել նաև, որ Թուրքիան  2016թ. ավելի հեռացավ եվրաինտեգրման ճանապարհից: Զեկույցի առանձին հատվածում  շեշտվել է, որ խորը անհանգստություն է առաջացնում կանանց, փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր)  անձանց նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}