Միջազգային07:55, 10 Նոյեմբեր 2016
Էրդողանը զանգահարել է Թրամփին և շնորհավորել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Էրդողանը շնորհավորել է Թրամփին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նոր պաշտնում հաջողություններ է մաղթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխադարձ հարգանքի, համատեղ շահերի և արժեքների վրա հիմնված դաշնակցական հարաբերությունները առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը և Թրամփն ահաբեկչության դեմ պայքարելու, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ համագործակցելու վճռականություն են հայտնել:
Նշենք, որ Էրդողանը Թրամփին շնորհավորել էր նաև «Twitter» սոցցանցում՝ հետևյալ գրառմամբ. «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին, ով ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել, և հույս ունեմ, որ հարաբերությունները ավելի կամրապնդվեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |