Միջազգային08:51, 11 Նոյեմբեր 2016
Ամերիկյան «Newsweek» ամսագրի անդրադարձը Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին
Հայտնի ամերիկյան «Newsweek» լրատվական ամսագիրը իր նոր համարում անդրադարձել է Թուրքիայի ներքին զարգացումներին: «BBC Türkçe» -ի տեղեկացմամբ՝ հոդվածը կրում է «Մինչ դուք հետևում եք Թրամփին, Թուրքիան բանտարկում է ընդդիմադիրներին» խորագիրը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Դիարբեքիրում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունին, որի պատճառով 11 մարդ զոհվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK):
Աղբյուրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանաքի վրա, որ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Զիյա Փիրը և իր ընկերները մեղադրվում են PKK-ին աջակցելու մեջ, մինդեռ նրանք ուղղակի մազապուրծ եղան այդ խմբավորման կազմակերպած հարձակումից:
«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո նախագահ Էրդողանի հրամանով սկսված և ձնագնդի պետ մեծացող հետապնդումների գործընթացի վերջին զոհը ԺԴԿ-ն էր: Հուլիսի 15-ից հետո 36.000-ից ավելի քաղաքացի է կալանավորվել, շուրջ 100.000-ը զրկվել է աշխատանքից»,- գրում է աղբյուրը՝ հիշեցնելով նաև ԺԴԿ համանախագահների ազատազրկման և որպես պատասխան ԺԴԿ-ի՝ մեջլիսում իր գործունեությունը դադարեցնելու մասին:
«ԺԴԿ-ականներին և 100-ից ավելի լրագրողների բանտարկած կառավարությունը աչքը տնկել է գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) վրա: Էրդողանը դատական հայց է ներկայացրել այս կուսակցության բոլոր պատգամավորների դեմ. կուսակցություն, որը բողոքեց իր քուրդ գործընկերների կալանավորման դեմ՝ կոչ անելով պայքարել ժողովրդավարական մեթոդներով»:
Ամսագիրը հիշեցնում է, որ 2017թ. Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեով որոշվելու է նախագահական համակարգին անցնելու հարցը: Սակայն հաշվի առնելով երկրում ընթացող անարդարություններն ու օրինախախտումները՝ դժվար թե հնարավոր կլինի արդար հանրաքվե անցկացնել:
«Արտակարգ դրության պայմաններում (որը, ըստ ամենայնի, հունվարին դարձյալ կերկարաձգվի) անցկացվելիք հանրաքվեն կարող է վերածվել թագադրման արարողության»,- գրում է Newsweek-ը:
Շեշտելով, որ ներքաղաքական զարգացումները կարող են կործանարար ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա՝ աղբյուրը որպես օրինակ հիշեցնում է թուրքական լիրայի փոխարժեքի՝ վերջին 30 տարիների համար աննախադեպ անկումը դոլարի նկատմամբ:
«Թուրքիան միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ այն միացնել-անջատելու հնարավորությունը Էրդողանի ձեռքում է», - եզրափակում է ամսագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |