Միջազգային08:01, 12 Նոյեմբեր 2016
Spiegel. Եվրամիությունը պատրաստվում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները
Գերմանական «Der Spiegel» պարբերականը Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ ուշագրավ լուր է հրապարակել: Թուրքական «Haberler» լրատվակայքի փոխանցմամբ՝ «Թաքուն հրաժեշտ» խորագիրը կրող հոդվածում գերմանական ամսագիրը առաջ է քաշել այն վարկածը, թե Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները:
Ըստ աղբյուրի՝ ԵՄ-ն չի համարձակվում պաշտոնապես խզել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն այդ երկրի եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են արվում: Մասնավորապես, Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապատրաստությունների համար մինչև 2020թ. տրամադրվելիք 4.5մլրդ եվրոն արդեն օգտագործվում է այլ նպատակների համար:
Հայտնի է դարձել, որ այդ գումարները ԵՄ-ն կուղղի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների աջակցությանը: Միաժամանակ կդադարեցվեն Թուրքիայում ԵՄ-ի հովանավորությամբ իրականացվող մի շարք նախագծեր: Դրանցից է, օրինակ, վերաքննիչ դատարանների կառուցման և զարգացման նախագիծը: Այդ նպատակով ԵՄ-ի կողմից տրամադրված 22մլն եվրոն հետ է պահանջվել Թուրքիայից ՝ այդ գումարների նպատակին չծառայեցվելու պատճառաբանությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |