Միջազգային14:00, 17 Նոյեմբեր 2016
Թուրքիան միակ երկիրն է, որտեղից 2 բարձրաստիճան պաշտոնյա է զանգել Թրամփին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթելուց հետո շնորհավորանքներ է ստացել ողջ աշխարհի քաղաքական առաջնորդներից: Թուրքական «Ensinhaber.com» լրատվակայքը հրապարակել է այն համաշխարհային լիդերների անունները, ում հետ անձամբ զրուցել են Թրամփը կամ նրա օգնական Մայք Փենսը նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո:
Հատկապես ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ հրապարակված ցանկում յուրաքանչուր երկրից տեղ է գտել մեկական անուն, և միայն Թուրքիայից Թրամփի հետ զրուցել է 2 բաձրաստիճան պաշտոնյա:
ԱՄՆ նորընտիր նախագահի հետ նոյեմբերի 8-ից հետո հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Թրամփին անձամբ շնորհավորել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին և այլք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |