Միջազգային10:13, 17 Նոյեմբեր 2016
ՆԱՏՕ-ի բազայում ծառայող թուրք զինվորականները քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայից
Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց (Rheinland-Pfalz) նահանգի Կայզերսլաութեն քաղաքի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայող թուրք զինվորականները դիմել են Գերմանիայից քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Կայզերսլաութենի տեղական իշխանությունները հաստատել են թուրք զինվորականների դիմումների մասին լուրերը:
Անձնական տվյալների գաղտնիությունը չխախտելու սկզբունքից ելնելով` չի հրապարակվում, թե քանի թուրք զինվորական է նման դիմում ներկայացրել:
Կայզերսլաութենի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից մեկը հարցազրույց տալով գերմանական «SVR» լրատվական գործակալությանը, հայտնել է, որ այդ դիմումներն ուսումնասիրվում են միգրացիայի դաշնային ծառայություն կողմից:
Թուրք զինվորականները քաղաքական ապաստան խնդրելու համար որպես հիմնավորում են ներկայացնել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակը:
Նշվում է, որ Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայություն են իրականացնում 30-40 թուրք զինվորականներ, որոնց գործուղման ժամկետը մոտենում է ավարտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |