• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:08, 21 Նոյեմբեր 2016

ԵԽ-ում քննարկման կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը

ԵԽ-ում քննարկման կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը: Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, քվեարկության կդրվի ԵՄ-Թուրքիա  բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձևը:

ԵԽ-ի սոցիալիստ պատգամավորների կողմից ներկայացված բանաձևն արդեն իսկ արժանացել է լիբերալների աջակցությանը: Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի: Մյուս կողմից քաղաքական շրջանակներում պտտվում է այն կարծիքը, որ  նույնիսկ հաստատվելու դեպքում վերոնշյալ բանաձևը իրավական պարտադրող ուժ չի ունենա և կկրի սիմվոլիկ բնույթ:

Ակնկալվում է, որ առաջարկված բանաձևի քննարկման ժամանակ խիստ քննադատություններ կհնչեցվեն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սահմանված արտակարգ դրության շրջանակներում կիրառվող մեթոդների վերաբերյալ:

Այդ մեղադրանքները մասնավորապես կապված են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորների, լրագրողների և գրողների կալանավորման, մամուլի նկատմամբ կիրառվող բռնությունների, հիմնարար իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի հետ: Այս համատեքստում որոշ պատգամավորներ կարող են կրկին բարձրանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:

Ակնկալվում է նաև, որ նոյեմբերի 22-ին կայանալիք քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի Թուրքայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում տեղ գտած խիստ քննադատություններին, ինչպես նաև այդ առթիվ ԵԽ նախագահ Մարտին Շուլցի և զեկուցող Քեթի Փիրիի հասցեին Թուրքիայից հնչեցված պատասխաններին:

Հիշեցնենք, որ օրինախախտումների բազմաթիվ դեպքերի առթիվ Եվրամիության մի շարք բարձրաստճան պաշտոնյաներ բազմիցս Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցմանն ուղղված կոչեր են հնչեցրել: Նշվել է նաև, որ մահապատժի վերականգնման դեպքում կհատվի այն կարմիր գիծը, որից հետո Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը սառեցումը անխուսափելի կլինի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}