• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:22, 22 Նոյեմբեր 2016

«Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից

«Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համահիմնադիր գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը մեկնաբանություններ է արել Թուրքիայի՝ «Շանհայի հնգյակին» միանալու հավանականության վերաբերյալ:

Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, թե որպես այլընտրանք Եվրամիությանը՝ Թուրքիան կարող է միանալ «Շանհայի հնգյակին»:

«Sputnik»-ին հարցազրույց տված Իվաշովը մասնավորպես ասել է. «Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի այս հայտարարությունը և Անկարայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ձգտումը ճիշտ որոշում է: ՇՀԿ-ն փայլուն և ընդարձակ հեռանկարներ ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից ևս կազմակերպությունը փայլուն ապագա ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից Թուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին շատ կարևոր է»:

ՇՀԿ-ի համահիմնադիրը հիշեցրել է Հնդկաստանի և Պակիստանի օրինակը, որոնք միաժամանակ անդամակցել են ՇՀԿ-ին, ինչի արդյունքում երկու երկրների միջև նվազել է ռազմական լարվածությունը:

«Սակայն այսպիսի խնդիր կա. ՆԱՏՕ-ի նման ագրեսիվ ռազմական բլոկի անդամի համար ՇՀԿ անդամակցություն նախատեսված չէ: Համենայն դեպս այս պահին դա այդպես է: ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ոչնչացրել է անկախության համար պայքարող  որոշ պետություններ: Հետևաբար, այս գործընթացը՝ Թուրքիայի հավանական անդամակցությունը ՇՀԿ-ին, պետք է երկկողմանի լինի: Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից՝ սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,-հավելել է Իվաշովը:

Նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն համարել է հնացած կառույց: Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ոչ միայն գումար ստանան, այլև որոշակի գումար վճարեն ԱՄՆ-ին՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Իվաշովը կոչ է արել Թուրքիային՝ հաշվի առնել այս բոլոր հանգամանքները և ըստ այդմ կատարել իր  ընտրությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}