Միջազգային07:02, 24 Նոյեմբեր 2016
Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Անկարայում Գերմանիայի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի արտգործնախարարությանը՝ վերջին շրջանում որոշ թուրք պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչեցվող անհիմն մեղադրանքների առթիվ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նոտան նոյեմբերի 23-ի երեկոյան Թուրքիայի ԱԳՆ է հանձնել Անկարայում Գերմանիայի դեսպանի խորհրդականը:
Գերմանական կողմը նշել է, որ Թուրքիայում վերջին շրջանում հաճախ են կրկնում, թե «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապված 4.500 գործ է հանձնվել Գերմանիային: Մինչդեռ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ է գցում հասարակությանը՝ սխալ տպավորություն ստեղծելով: Նոտայում տեղ են գտել նաև ահաբեկչութայն դեմ պայքարի շրջանակներում Գերմանիայի ձեռնարկած քայլերի մասին որոշ տեղեկություններ:
Գերմանիայի դեսպանի խորհրդականը մտահոգություն է հայտնել, թե թուրքական մամուլում լայնորեն լուսաբանվող այդ մեղադրանքները կարող են երկկողմ հարաբերություններին ավելի մեծ վնաս պատճառել:
Հիշեցենենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Գերմանիան ապահով ապաստան է ահաբեկչական խմբավորումների համար և աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին: Այս հայտարարությունը Բեռլինում մեծ դժգոհություն էր առաջացրել, իսկ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Թուրքիա այցի ընթացքում մտահոգություն էր հայտնել այդ մեղադրանքների առթիվ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |