• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:01, 25 Նոյեմբեր 2016

Անգլիան հանդես է եկել Թուրքիային սատարող հայտարարությամբ

Անգլիան հանդես է եկել Թուրքիային սատարող հայտարարությամբ

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիա-ԵՄ բանակցությունների սառեցման մասին բանաձևի հաստատումից հետ Անգլիան հանդես է եկել Թուրքիային աջակցող հայտարարությամբ: Թուրքական «Haberler»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անգլիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել ԵՄ-ին անդամակցության ճանապարհին գտնվող երկրներին:

«Միացյալ թագավորությունը շարունակելու է իրականացնել իր հանձնառությունները՝ նպաստելով այնպիսի ընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսին են Թուրքիայում բարեփոխումների անցկացումը, կայունության ամրապնդումը, անվտանգության ապահովումը և գաղթականների խնդրի լուծումը», -ասված է հայտարարության մեջ:

Անգլիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ եվրաինտեգրման գործընթացում գտնվող երկրները ԵՄ անդամ երկրների հետ կմասնակցեն որոշումների կայացմանն այն դեպքում, եթե կատարեն ԵՄ անդամակցության համար սահմանված բոլոր պայմանները: Իսկ դա, ըստ անգլիական կողմի, Թուրքիայի համար դեռևս հեռավոր ապագայում է գտնվում:

Հիշեցնենք, որ
նոյեմբերի 24-ին ԵԽ-ում հաստատվել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի ժամանակավոր կասեցումը նախատեսող բանաձևը: Թեև բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի, այն որոշակի քաղաքական ուղերձ է պարունակում՝ ուղղված Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրների կառավարություններին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}