Միջազգային07:01, 25 Նոյեմբեր 2016
Ավստրիայի խորհրդարանն առաջարկել է արգելել զենքի վաճառքը Թուրքիային
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Թուրքիայի համար զենքի վաճառքի էմբարգո սահմանելու մասին բանաձևը: «Sputnik»-ի թուրքական ծառայության համաձայն՝ խորհրդարանի այս որոշման մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է «Կանաչների» կուսակության պատգամավոր Բերիվան Ասլանը:
Բանաձևը նախապատրաստվել է Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 կուսակցությունների համատեղ ջանքերով:
Ռազմամթերքի և արտաքին առևտրի մասին օրենքի սահմաններում բանաձևը նախատեսում է արգելել զենքի ու զինամթերքի վաճառքի թույլտվության տրամադրումը պատերազմող կամ պատերազմի նախաշեմին գտնվող երկրներին: Այդ համատեքստում առաջարկվել է արգելել զենքի վաճառքը Թուրքիային: Նշվում է, սակայն, որ այս որոշումը պարտադիր իրավական ուժ չունի:
«Կանաչների» կուսակցության պատգամավոր Պետեր Փիլզը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ավստրիան նմանատիպ որոշում կայացնող առաջին երկիրն է Եվրամիությունում: Պատգամավորը կոչ է արել մյուս անդամ երկրներին՝ խնդրի վերաբերյալ համապատասխան որոշումներ ընդունել:
Որպես բանաձևի ընդունման հիմնավորում մատնացույց են արվել Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ լրագրողների, գրողների, ակադեմիկոսների և ընդդիմադիրների դեմ իրականացվող գործողությունները, հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդկանց աշխատանքից հեռացնելը և ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչության զոհերի հանգամանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |