Միջազգային12:34, 25 Նոյեմբեր 2016
Թուրք նախարարը դատապարտել է զենքի էմբարգոյի մասին Ավստրիայի որոշումը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը արձագանքել է Ավստրիայի խորհրդարանում ընդունված որոշմանը: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ անդրադառնալով Թուրքիայի համար զենքի վաճառքի էմբարգո նախատեսող բանաձևի հաստատմանը՝ Ըշըքը հայտարարել է.
«1974թ. Խաղաղության շարժման ժամանակ (Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումը- խմբ.) Թուրքիայի դեմ կիրառվեց շատ ավելի խիստ մի էմբարգո, քան նախատեսված է այսօր Ավստրիայի կողմից ընդունված բանաձևով: Եվ այն առիթ դարձավ «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության ստեղծման համար»:
Ըստ թուրք նախարարի՝ նման որոշումները միայն ավելի մեծ մոտիվացիա են ստեղծում՝ պաշտպանական արդյունաբերությունում ազգային ու տեղական զինատեսակների կատարելագործման համար:
«Իսկ Ավստրիայի ընդունած այդ որոշումը մենք միանշանակ դատապարտում ենք»,- հավելել է Ըշըքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |