Միջազգային13:57, 30 Նոյեմբեր 2016
Մաքսային միությունը՝ որպես այլընտրանք Թուրքիայի եվրաինտեգրմանը

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Լաբսդորֆը հայտարարել է, որ Մաքսային միությունը Թուրքիայի համար կարող է եվրաինտեգրման այլընտրանք լինել:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության համաձայն՝ Լաբսդորֆը նշել է, որ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել բանակցությունների դադարեցման պատճառով կողմերի միջև լարվածության առաջացումից:
Ըստ աղբյուրի՝ եվրահանձաժողովը Մաքսային միության ընդլայնման նպատակով հատուկ նախագիծ է նախապատրաստում, որը քնարկման կդրվի 2017թ. գարնանը:
Կանխատեսումների համաձայն՝ Մաքսային միության ընդլայնման դեպքում Թուրքիան կարող է Եվրամիության երկրներ արտահանել 95 տոկոսով ավելի շատ գյուղատնտեսական ապրանքներ և 430 տոկոսով ավելի շատ ծառայություններ: Դրա շնորհիվ Թուրքիայի ներքին համախառն արդյունքը կավելանա 1.8 տոկոսով:
Իսկ եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկն առաջարկել է Թուրքիա-ԵՄ բանակցությունները դադարեցնելու փոխարեն նախապատվությունը տալ «Նորվեգական մոդելին»:
Նշենք, որ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն ընդգրկված է Եվրոպայի տնտեսական համայնքում (EEA):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |