Միջազգային10:09, 01 Դեկտեմբեր 2016
Մինչև տարեվերջ Թուրքիային կարող է տրամադրվել վիզաների ազատականացում

Թուրքիայի և Եվրամիության միջև առաջիկայում կարող է վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվել վիզաների ազատականացման շուրջ: Թուրքական «Businessht.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ գերմանական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Անկարայի և Բրյուսելի միջև բանակցությունները կսկսվեն դեկտեմբերի 7-ին: Ենթադրվում է, որ մինչև դեկտեմբերի ավարտը խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի:
Առանց վիզայի ռեժիմի ներդրման վերաբերյալ կա մշակված հստակ նախագիծ, որը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի Բրյուսելում: Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը, եվրահանձնաժողովի փոխնախագահը, ԵՄ փախստականների հարցերով հանձնակատարը և անվտանգության կոմիսարը:
Ըստ աղբյուրի՝ վիզաների ազատականացման համար եվրոպական կողմի ներկայացրած նախապայմաններից մեկը «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելն է: Ուստի թուրք նախարար Չելիքը հանդիպման ժամանակ նշյալ օրենքի բարեփոխման նախագիծ կներկայացնի:
Աղբյուրը նշում է, որ նախագծի քննարկման նպատակով Ստրասբուրգում եվրահանձնաժողովի մարդու իրավունքների պատասխանատուների մասնակցությամբ գաղտնի հանդիպում կկայանա: Օրենքի բարեփոխման այս պահանջը Թուրքիային եվրաինտեգրման համար առաջադրված պայմանների շարքում անկատար մնացած 7 չափանիշներից կարևորագույնն է:
Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, ապա եվրահանձնաժողովի փոխնախագահ Թիմերմանսը հանդիպմանը հաջորդող շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա: Ըստ տեղեկությունների, Եվրախորհուրդը խրախուսում է վիզաների ազատականացումը:
Այս գործընթացների ավարտից հետո դեկտեմբերի կեսին կողմերը խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն, որը այնուհետև քվեարկության կդրվի եվրախորհրդարանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |