• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:55, 02 Դեկտեմբեր 2016

Economist. «Թուրքիայի եվրաինտեգրման ջանքերը միացված են արհեստական շնչառության սարքին»

Economist. «Թուրքիայի եվրաինտեգրման ջանքերը միացված են արհեստական շնչառության սարքին»

Բրիտանական «Economist» ամսագիրն իր վերջին համարում անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին: «Թուրքիայի եվրաինտեգրման ջանքերը միացված են արհեստական շնչառության սարքին» վերնագրով հոդվածում ասված է.

«Այսօր առկա հարաբերությունները երկար կյանք չունեն: Եվրոպան Թուրքիայի եվրաինտեգրմանը զրոյական աջակցություն է ցուցաբերում: Անդամակցության բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս:  10 տարում կողմերը 35 գլուխներից միայն 16-ն է բացել, իսկ 8 գլուխ ընդհանրապես փակվել է Թուրքիայի՝ Կիպրոսը ճանաչել չցանկանալու պատճառով: Կղզու հյուսիսային ու հարավային հատվածների վերամիավորման հարցի քննարկումը նոյեմբերի 22-ին վերջնականապես փակվեց»:

Ամսագիրը նշում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ծայր առած մասսայական ձերբակալությունները հակասում են ԵՄ օրենքներին, իսկ մահապատժի վերականգնման վերաբերյալ Թուրքիայի կառավարության կողմից կատարված հայտարարությունները Եվրախորհրդի համար «կարմիր գիծ են»:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիան ցանկություն ունի միանալու «Շանհայի հնգյակին» և այդ նպատակով Էրդողանը նույնիսկ մտադիր է հանրաքվե անցկացնել: Մյուս կողմից, Թուրքիայի վերաբերյալ եվրոպական տարբեր գործիչների պարբերական հայտարարություններին ի պատասխան՝ պաշտոնական  Անկարայի դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի թշնամական է դառնում:

«Էրդողանն արևմուտքին մեղադրում է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետության» (ԻՊ-IŞİD) հետ կապի մեջ: Արտգործնախարարը գլուխ է գովում, թե չի պատասխանել գերմանացի պաշտոնակցի հեռախոսազանգին: Իշխանամետ թերթերն առանց որևէ ապացույց ներկայացնելու գրում են, թե Արևմուտքը համախմբվել է Թուրքիայի դեմ: 

Եվրոպացի դիվանագետները զգուշացնում են, որ հարաբերությունների կրած վնասն արդեն երբեք հնարավոր չէ լինի վերականգնել: Նրանցից մեկը նշել է. «Հարաբերությունները վերականգնելու միակ ճանապարհը բռնություններին վերջ տալն ու ձայնի տոնը իջեցնելն է: Այսպես շարունակելու դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի բաժանումը միայն ժամանակի խնդիր է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}