Միջազգային08:38, 12 Դեկտեմբեր 2016
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դատապարտել է Ստամբուլի պայթյունները
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները: Ինչպես հաղորդում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, այդ մասին Քարթերը գրավոր հայտարարություն է արել, որում մասնավորապես նշվում է, որ այդ ահաբեկչական հարձակումը միայն ավելի է ամրապնդելու ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից հանդիսացող Թուրքիայի համերաշխությունը նման երևույթների դեմ պայքարում:
Քարթերը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող դաշնակցային ուժերի կազմում, սերտ աշխատանքները շարունակելու է:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Փրայսը ևս խստորեն դատապարտել էր Ստամբուլի Բեշիքթաշում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում իրականացված պայթյունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |