Միջազգային12:35, 21 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի և Մաքսային միության միջև պայմանագրի շրջանակները կընդլայնվեն

Եվրամիությունը (ԵՄ) քայլեր է ձեռնարկում՝ Թուրքիայի և Մաքսային միության միջև պայմանագրի շրջանակների ընդլայնման ուղղությամբ: Թուրքական «Star» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԵՄ անդամ պետությունները Թուրքիայի և Մաքսային միության միջև 1995թ. կնքված պայմանագրի վերանայման լիազորությունը պաշտոնապես փոխանցել են Եվրահանձնաժողովին:
Քննարկման դրվելիք նոր պայմանագրի մանրամասները կհրապարակվեն այսօր՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահի կողմից կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ժամանակ: Կատարվելիք փոփոխությունների շնորհիվ Թուրքիան հնարավորություն կստանա եվրոպական երկրներ արտահանել գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ՝ առանց մաքսային սահմանափակումների:
Գրեթե բոլոր գյուղատնտեսական ապրանքները մուտք կգործեն եվրոպական շուկա: Թուրքիան հնարավորություն կստանա նաև մասնակցելու Եվրամիության տարածքում կազմակերպվող պետական աճուրդներին: Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրները կարող են մեծացնել իրենց ներդրումները Թուրքիայում: Եվրամիության և երրորդ երկրների միջև կնքվելիք առևտրական պայմանագրերը այսուհետև կներառեն նաև Թուրքիան:
Նշենք, որ ներկայումս Մաքսային միության պայմանագրի շրջանակները բավականին նեղ են: Մի շարք ապրանքներ չեն վաճառվում ԵՄ երկրներին:
Նախատեսված է, որ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները կտևեն շուրջ երկու տարի և կավարտվեն 2018թ.: Ակնկալվում է, որ պայմանագրի ընդլայնված տարբերակի շրջանակներում Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունը 10 տարում 50 տոկոսով կմեծանա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |