• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:06, 19 Հունվար 2017

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ. «Թուրքիայում խոսքի ազատություն չկա»

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ. «Թուրքիայում խոսքի ազատություն չկա»

Եվրախորհրդարանի (ԵԽ) նորընտիր նախագահ Անտոնիո Տայանին հանդես  է եկել Թուրքիայի մասին հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիայում խոսքի ազատություն գոյություն չունի: Միաժամանակ Տայանին կողմ է արտահայտվել Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների դադարեցմանը: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի կայքը ԵԽ նորընտիր նախագահի խոսքերը բնութագրել է որպես «սկանդալային»:

Նշենք նաև,որ անցյալ ամիս «EurActiv» կայքին տված մի հարցազրույցի ժամանակ Տայանին ասել էր. «Թուրքիան Եվրամիության կարևոր գործընկերն է, սակայն  վերջին զարգացումները ինձ մտահոգում են: Եթե Անկարան ցանկանում է Եվրամության գործընկերը լինել, ապա պետք է հարգի օրենքի գերակայության, խոսքի ազատության սկզբունքը, իր քաղաքացիների հիմնարար իրավունքները: Եվրախորհրդարանի դիրքորոշումը շատ հստակ է. Բանակցությունները պետք է սառեցված մնան այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան վերջ չի տվել բռնություններին»:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ 2015թ. ապրիլին Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից առաջ էլ Տայանին հետևյալ մեկնաբանություններ էր արել. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Այն տեղի է ունեցել: Մենք կարող ենք հասկանալ, որ սա Թուրքիայի համար զգայուն թեմա է: Սակայն մենք էլ Եվրոպայի անունից պայքարում ենք մարդու իրավունքների, մարդու պատվի պաշտպանության համար և դա մեր հիմնական սկզբունքներից, առաջնայնություններից մեկն է:

Այսինքն, մենք սա Թուրքիային դեմ գնալու համար չենք անում: Հրեաների ցեղասպանության առումով էլ նույն մոտեցումը ցուցաբերեցինք, ինքնաքննադատություն դրսևորեցինք: Դա մեր պատմությունն է: Հազարավոր հայեր էլ սպանվեցին: Եվ դա էլ մարդկության պատմության մի մասն է: Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ ոքի օգուտ չի տա: Դա պատմության մի մասն է և ակնհայտ իրողություն է: Մենք դատապարտում ու պատժում ենք ոչ թե այսօրվա, այլ 100 տարի առաջվա Թուրքիային: Մենք Թուրքիայի թշնամին չենք»,-ասել է նա:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}