Միջազգային06:55, 19 Հունվար 2017
Շվեյցարիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում է տեղի ունեցել

Նախօրեին պայթուցիկ նյութերի օգտագործմամաբ հարձակում է տեղի ունեցել Շվեյցարիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ցյուրիխում՝ հունվարի 18-19-ի գիշերը՝ 00.30-ի սահմաններում:
Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ պայթուցիկ նյութեր են նետվել, ինչի հետևանքով վնասվել են շինության պատուհաններն ու պատերը: Շվեյցարիայի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:
Քննության են առնվել տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Ոստիկանությունը կոչ է արել դեպքի ականատեսներին՝ ցուցմունք տալու համար դիմել մոտակա ոստիկանական բաժին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |