• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:13, 21 Հունվար 2017

ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման հարցը

ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է առաջիկայում Թուրքիայի վերաբերյալ հատուկ նիստ գումարել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ նիստի օրակարգում կլինի Թուրքիայում քաղաքական մոնիտորինգի գործընթացի վերականգնման հարցը, որը դադարեցվել էր 2004թ.:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության իշխանական թևը կուլիսներում աշխատանք է տանում մոնիտորինգի հարցի քննարկումը կանխելու համար: Թուրքիան ԵԽԽՎ-ում ներկայացնում են 18 պատգամավոր, որոնցից 11-ը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներ են, իսկ մյուսները՝ երեք առաջատար ընդդիմադիր կուսակցություններից:

ԵԽԽՎ քաղաքական հարցերի և մոնիտորինգի հանձնաժողովները դեռևս 2016թ. դեկտեմբերի 15-ին դիմում էին ներկայացրել՝ 2017թ. հունվարի 23-27-ին Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները  որպես «հապշտապ օրակարգային թեմա» քննարկելու առաջարկով:

Դիմումը կքննարկվի հունվարի 23-ին՝ ԵԽԽՎ բյուրոյի նիստում: Եթե բյուրոն հավանություն տա Թուրքիայի վերաբերյալ հատուկ նիստ կազմակերպելուն, ապա հարցը կդրվի քվեարկության ԵԽԽՎ-ի լիագումար նիստում:

Քվեարկությանը մասնակցող անդամների 2/3-ի կողմից հավանության արժանանալու դեպքում հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կգումարվի «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեությունը» խորագրով հատուկ նիստ:

Նմանատիպ նիստեր են գումարվել նաև անցյալ տարվա հունիսին և հոկտեմբերին: Սակայն այս անգամ նիստը կարող է ավարտվել «Եվրաինտեգրման գործընթացից բխող պարտականությունների չկատարման համար» 1996-2004թթ. Թուրքիայում կիրառված մոնիտորինգի գործընթացի վերականգնմամբ:

ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել  է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Եթե Թուքրիայի վերաբերյալ առաջարկը հաստատվի, Թուրքիան կլինի առաջին երկիրը, որտեղ նախկինում դադարեցված մոնիտորինգի գործընթացը կվերսկսվի:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}