Միջազգային13:02, 23 Հունվար 2017
Թուրքիայի փոխվարչապետը 2 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ի նոր ղեկավարությանը

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Դոնալդ Թրամփի կառավարությունից իրենց ունեցած 2 հիմնական սպասելիքների մասին:
Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` Քուրթուլմուշը ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը խորհուրդ է տվել վերանայել Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման և Սիրիայի քրդական կուսակցությանը (PYD) աջակցելու վերաբերյալ դիրքորոշումը:
«Հատկապես ցանկանում ենք, որ չկրկնվեն Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում նախորդ կառավարության թույլ տված սխալները: Թուրքիայի հետ հարաբերությունները կրկին լավացնելու համար Թրամփի կառավարությանը խորհուրդ ենք տալիս 2 հարցում վերանայել իր տեսակետները: Առաջինը Գյուլենի արտահանձնումն է Թուրքիային և այդ գործընթացի ընթացքում նրա (Գյուլենի-խմբ.) և իր կազմակերպության միջև հաղորդակցության հնարավորությունից զրկելը: Այդ պահանջը բխում է մեր դաշնակցային հարաբերություններից:
2-րդը PYD-ին տրամադրվող աջակցության կասեցումն է: Այդ զինված ուժը տարածաշրջանում անկայունության պատճառ է դառնում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |