Միջազգային08:32, 24 Հունվար 2017
Էրդողանը մասնակցել է Թուրքիա-Տանզանիա գործարար ֆորումին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտվնում է Տանզանիայում, որտեղ մասնակցել է Թուրքիա-Տանզանիա գործարար ֆորումին:
Թուրքական «Doğu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Էրդողանը ֆորումում ելույթ է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ՝ այսպես է անվանվում իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած կառույցը) տարրերին, որոնք գտնվում են Տանզանիայում: Էրդողանի խոսքերով` FETÖ-ն մարդասիրական օգնության, կրթության և առևտրի քողի տակ հաստատվել է աշխարհի տարբեր անկյնուններում, այդ թվում նաև Տանզանիայում:
«FETÖ-ն վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև այն բոլոր երկրների համար, որտեղ գործունեություն է ծավալում: Գիտենք, որ այս գաղտնի ահաբեկչական կազմակերպության տարրերը կան նաև Տանզանիայում: Իմ ընկեր նախագահ Մագուֆուլիի (Տանզանիայի նախագահ) հետ միասին կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել Տանզիանիայում գործող նրանց կառույցների դեմ»:
Էրդողանը ներկաներին խնդրել է, որ ուշադրություն չդարձնեն այնպիսի կառույցների վրա, որոնք իրենց կապում են Թուրքիայի հետ, սակայն որևէ առնչություն չունեն իրենց հետ և ճանաչված չեն թուրքական դեսպանատան կողմից:
Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի կողմից Տանզանիային ցուցաբերվող օժանդակության մասին՝ նշելով, որ այն ընդգրկում է ոչ միայն դիվանագիտական ասպարեզը այլև կրթության ոլորտը: Մասնավորապես վերջինում, ըստ Էրդողանի, Թուրքիան կարևոր նախագծեր է իրականացրել, որոնք ընդգրկել են ողջ Աֆրիկան:
«Այս պահին Աֆրիկայից 4.500 ուսանող անվճար կրթություն է ստանում Թուրքիայում: Անցած տարի Տանզանիայից 31 ուսանող կրթաթոշակ է ստանալու հնարավորություն ենք տվել: Հնարավոր է այդ թիվն ավելացնենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |