Միջազգային07:18, 25 Հունվար 2017
Թուրքիան փորձում է Ռուսաստանից գնել S-400 ՀՕՊ համակարգեր
Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս թեման օրակարգային էր դարձել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ստամբուլյան հանդիպման ժամանակ:
Այդ ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցել:
Եթե S-400 համակարգերի վաճառքի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա դրանից հետո Ռուսաստանը և Թուրքիան կհամագործակցեն պաշտպանական նոր համակարգի մշակման գործում:
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը դրական է տրամադրված Թուրքիային S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր վաճառելու հարցում: Սակայն ներկայումս ռուսական բանակը դեռևս լիովին ապահովված չէ այդ համակարգերով: Ուստի սեփական բանակը զինելու խնդիրը, բնականաբար, առաջնային է Ռուսաստանի համար:
Մյուս կողմից էլ Թուրքիան շահագրգռված է հնարավորինս արագ համաձայնության գալ հակաօդային պաշտպանության նշյալ համակարգերի ձեռքբերման շուրջ: Հավելենք, որ Թուրքիան ավելի վաղ այս խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |